Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Ինչպես արագացնել մազերի աճը տնային պայմաններում. 1in.am

Ինչպես արագացնել մազերի աճը տնային պայմաններում. 1in.am

Երկար և փայլուն մազերը երբեք մոդայից դուրս չեն գալիս: Իսկ թե ինչ պետք է իմանալ մազերի աճն արագացնելու համար, հայտնում է hronika.info-ն:

Մազերի աճն արագացնելու համար հարկավոր է հոգ տանել լիարժեք սննդի, ինչպես նաև գլխի մաշկի արյան շրջանառության բարելավման մասին: Կարևոր է նաև ճիշտ ընտրել մազերի խնամքի միջոցները, մազերը պաշտպանել բնական անբարենպաստ պայմաններից և պահպանել սանրվածքի կատարման տեխնիկան:

Մազերի աճն արագացնելու համար հարկավոր է հիշել 3 կանոններ. պարբերաբար կտրել ճյուղավորված ծայրերը, հնարավորին չափ շատ սանրել մազերը և օգտագործել մազերի աճն արագացնող դիմակներ:

Ժողովրդական միջոցներից հայտնի է պղպեղաթուրմը: Դա արագացնում է գլխի մաշկի արյան շրջանառությունը և արագացնում մազերի աճը: Օգտակար է նաև մազերի ողողումը եղինջի թուրմով:

Դիմակ սոխով: Քերած սոխին մեղր խառնել 4:1 հարաբերությամբ: Այն քսել մազարմատներին և թողնել 40 րոպե: Լվանալ առանց շամպունի:

Դիմակ կոնյակով և տատասկով: Տատասկի արմատից թուրմ պատրաստել, խառնել կոնյակին` 6:1 հարաբերությամբ: Քսել գլխին և գլուխը փաթաթած պահել 1 ժամ, այնուհետև լվանալ գոլ ջրով:

Դիմակ կոնյակով և հալվեով: Հարկավոր է հալվեի հյութ, մեղր, կոնյակ, դեղնուց: Խառնել հավասար քանակով և քսել լվացած մազերին: Գլուխը տաք փաթաթել: 1 ժամ հետո լվանալ առանց շամպունի:

Դիմակ մանանեխով


1. 2 գդալ մանանեխը խառնել 2 գդալ ձիթապտղի յուղի հետ, ավելացնել 3 գդալ կեֆիր և 1 գդալ կոնյակ: Դիմակը քսել գլխի մաշկին և թողնել կես ժամ: Մանանեխը տաքացնում է գլխի մաշկը և ապահովում դեպի մազարմատներ արյան հոսքը:

2. 2 ճաշի գդալ մանանեխի փոշի, 2 ճաշի գդալ տաք ջուր, 1 դեղնուց, 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ (կամ այլ կոսմետիկ յուղ): Քսել գլխի մաշկին, տաք փաթաթել, 15 – 60 րոպե հետո լվանալ գոլ ջրով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. klublady.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ